Լրահոս
Օրվա լրահոսը

Արտեմ Հարությունյան. «Հարգելի՛ Դավութօղլու, Ձեր աղվեսային խաղերը հայտնի են»

Հունիս 30,2014 16:49

Արտեմ Հարությունյանի կարծիքով՝ պետք է Դավութօղլուին մի լավ պատասխան տանք
«Հոդվածի հեղինակն ամեն ինչի մասին խոսում է՝ բացի 1915 թվի մասին»,- այսօր՝ հունիսի 30-ին, «Հայելի» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հոդվածին, հայտարարեց գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը:

Նրա կարծիքով՝ Թուրքիայի արտգործնախարարը շատ քնքուշ հոդված է գրել, որն ամբողջովին հիմնված է կեղծիքի վրա: Նա համարում է, որ Ահմեթ Դավութօղլուի հայտարարությունն ավելի շատ ուղղված է աշխարհին, քան հայերին, քանի որ ըստ նրա՝ նրանք գիտակցում են, որ Հայաստանն այդ հայտարարությունները չի ընդունի.
«Առաջին հայացքից թվում էր, թե սառույցը շարժվեց, թվում էր, թե դեպի մի լավ բան պետք է տանի, բայց խնդիրն այն է, որ հիմքից հիմք՝ ամբողջությամբ, կեղծիքի վրա է կառուցված ե՛ւ իրենց արդարացումը, ե՛ւ Էրդողանի ցավակցությունը, ե՛ւ Դավութօղլուի այս տարաշխարհիկ, քնքշանվաղ, լալագին հոդվածը, թե ինչքան են հայերն ու թուրքերն իրար սիրել»:

Իսկ գրականագետ Արտեմ Հարությունյանը հայտարարեց, թե Թուրքիան վատ վիճակում եւ նրա ներքին իրավիճակը շատ լարված է: Նա համարում է, որ Եվրամիությունը ամեն կերպ Թուրքիային ստիպում է, որ նա որոշ չափով թուլացնի լարվածությունը Հայոց ցեղասպանության հարցով, եւ Դավութօղլուի հոդվածն էլ դրա արդյունքն է.
«Հարգելի՛ Դավութօղլու, Ձեր աղվեսային խաղերը հայտնի են, հայտնի է նաեւ Թուրքիայի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Մենք պետք է շատ զգույշ լինենք այս խորամանկ աղվեսի դեմ եւ Դավութօղլուին մի լավ պատասխան տանք. Պատասխանը պետք է գրվի շատ դիպլոմատիկ ձեւով»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30