Լրահոս
Օրվա լրահոսը

Բելառուսն ու Ղազախստանը մերժել են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի առաջարկը. ТСН

Հունիս 30,2014 16:48

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի ժամանակ Ռուսաստանը Ղազախստանին և Բելառուսին առաջարկել է ընդհանուր բանաձև ընդունել, որով պետք է սահմանափակվեր ուկրաինական ապրանքի ներմուծումը, սակայն առաջարկը մերժվել է, հայտնում է «ТСН» հեռուստակայանը:

Նման սահմանափակումներ մտցնելու համար հիմք է հանդիսացել Ուկրաինայի և Եվրամիության միջև Ասոցացման պայմանագրի տնտեսական մասի ստորագրումը:

Բելառուսի փոխվարչապետ Սերգեյ Ռումասը հայտնել է, որ իր երկիրը կտրուկ դեմ է բանաձևին, քանի որ Ուկրաինայի Ասոցացման պայմանագրի ստորագրումից հետո դեռ վաղ է գնահատել, թե ինչ վնասներ այն կարող է հասցնել Մաքսային միությանը, ուրեմն, ըստ նրա, այդպիսի որոշումներ կայացնելու կարիք չկա:

Ռուսաստանի կառավարության ներկայացուցչի կարծիքով, Ղազախստանը չի աջակցել Ռուսաստանին, որովհետև Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու գործընթացի մեջ է ու եթե Ուկրաինայի դեմ որևէ որոշում կայացնի, Կիևը կարող է արգելափակել Ղազախստանի անդամակցությունը:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30