Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին մեղադրող Հենրիկ Պապիկյանը քիչ առաջ միջնորդեց՝ 6,5 տարվա ազատազրկում եւ գործարքների արդյունքում ձեռք բերված 2000 դոլարը, որպես կաշառքի առարկա, բռնագանձել:
«Պատրաստ եմ նստել տասը տարի, միայն թե հայոց պետությունը պետություն դառնա, չդառնա Նախիջեւան, ցեղասպանություն, չդառնա Արցախ, որը ժամանակին հայ դավաճանները հանձնեցին, որ նոր դավաճանները այս երկիրը չհանձնեն չգիտեմ ում: Չեմ ընդունում իմ մեղավորությունը, ամեն ինչը սարքած է: Պատգամավորները, ծառայողները բազմիցս զգուշացրել են՝ Վալոդ ջան, գլխիդ կսարքեն, հասկանալով՝ այդ քայլերին գնացել եմ, հանուն հայոց պետության, մի օր առաջ անօրինական, բռնատիրական իշխանություններից ազատվելու համար, որ մարտի մեկի նման, օրը ցերեկով չկոտորեն մարդկանց քաղաքի կենտրոնում»,- հայտարարեց Վոլոդյա Ավետիսյանը: Դատական նիստը հետաձգվեց:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆանրամասները՝ շուտով