Հայաստանի պետական մարմինները կտուգանվեն, եթե հրապարակային միջոցառումների ժամանակ շարունակեն չապահովել այլ լեզուներին զուգահեռ հայերեն թարգմանություն, ինչպես օրենքն է պահանջում, «Ազատության» հետ զրույցում հայտնեց Կրթության և գիտության նախարարության Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը:
«Անկասկած, ես կարծում եմ, որ մենք առաջիկայում կգնանք այդ քայլերին, եթե այդ խախտումները պարբերական բնույթ կրեն և տիրապետող դառնան։ Այսինքն այն պատրաստակամությունը, որ տվյալ պարագայում, օրինակ, կա Ազգային ժողովից, Արտաքին գործերի նախարարությունից, մենք խոսել ենք, քննարկել ենք այդ հարցերը։ Նրանք պետք է ձգտեն, աշխատեն, որպեսզի այդպիսի օրինակներ չլինեն»,- ասաց Երիցյանը։
Երիցյանը մանրամասնեց, որ «Լեզվի մասին» օրենքի դրույթները խախտելու համար նախատեսված է 200 հազար դրամ տուգանք:
Սարգիս Հարությունյան
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում
Կարդացեք նաև