Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Գաղտնի վկայի» անվան տակ պետությունը խրախուսում է «գործ տվողներին»

Հունիս 30,2014 16:19

Վերջին շրջանում հաճախ իմ հրապարակումներում անդրադառնում եմ «փակ վկաների» ինստիտուտին: Պարզվում է, դրանք էլ են դատավարության կողմ, ավելի պաշտպանված են պետության կողմից , քան «սովորական» վկաները:

Իմ մտքով երբեւէ չէր անցնի, որ կան վկաների տեսակներ` «սովորական վկա» եւ «պետության կողմից պաշտպանության միջոց կիրառված վկա»: Ստացվում է, որ սովորական վկան կարող է ներկայանալ չգիտես ինչու դատարան, կանգնել բոլորի հետ, լսել թուքումուր, սպառնալիք, շփվել մարդկանց հետ, ժամերով սպասել դատական նիստերի դահլիճից դուրս, իսկ «էլիտար» վկաները ոչ միայն չբարեհաճեն, չստորագրեն ակնհայտ կեղծ ցուցմունք տալու համար, այլ…անհասկանալի է, նրանց ձայնով , թե մի այլ ձայնով, մի այլ հեռախոսով եսիմ ինչ «խորտկարանից վկայություն տան: Այս վկաներն ունեն նաեւ գաղտնանուն, ծածկանուն, կեղծանուն:Քրեական դատավարության 98 հոդվածը սահմանում է «քրեական դատավարությանը մասնակցող անձանց պաշտպանությունը»:
Համաձայն որի, դատավարությանը մասնակցող յուրաքանչյուր անձ, ով կարող է հաղորդել տվյալներ, որոնք նշանակություն ունեն հանցագործությունը բացահայտելու և դրա կատարողին հայտնաբերելու համար, ինչի հետևանքով կարող են վտանգվել նրա, նրա ընտանիքի անդամի, մերձավոր ազգականի կամ մերձավորի կյանքը, առողջությունը, գույքը, իրավունքներն ու օրինական շահերը, ունի պաշտպանության իրավունք:

«Մերձավոր» է համարվում այն անձը, որի պաշտպանության նպատակով քրեական դատավարությանը մասնակցող անձը գրավոր դիմում է ներկայացրել քրեական վարույթն իրականացնող մարմին:

Քրեական դատավարությանը մասնակցող անձի, ինչպես նաև նրա ընտանիքի անդամի, մերձավոր ազգականի կամ մերձավորի` պաշտպանվող անձ, պաշտպանությունն իրականացնում է քրեական վարույթն իրականացնող մարմինը:

Քրեական վարույթն իրականացնող մարմինը հայտնաբերելով, որ պաշտպանվող անձը պաշտպանության կարիք ունի, այդ անձի գրավոր դիմումի հիման վրա կամ իր նախաձեռնությամբ որոշում է կայացնում պաշտպանության միջոց ձեռնարկելու մասին, որը ենթակա է անհապաղ կատարման:

Պաշտպանական կողմը մինչեւ վերջ չի էլ իմանում, թե ո՞վ է իրենց պաշտպանյալի վրա «գործ տվողը», արդյոք նա ծպտված քննիչ չէ, ոստիկան, շահագրգիռ անձ:
Պետությունը կիրառում է պաշտպանական հետեւյալ միջոցները.
1) անձին պաշտոնապես նախազգուշացնելը, ումից սպասվում է պաշտպանվող անձի նկատմամբ բռնության վտանգ կամ այլ հանցանքի կատարում.
2) պաշտպանվող անձի ինքնությունը հաստատող տվյալները պաշտպանելը.
3) պաշտպանվող անձի անձնական անվտանգությունն ապահովելը, բնակարանը և այլ գույքը պահպանելը.
4) պաշտպանվող անձին անհատական պաշտպանության միջոցներ տրամադրելը և վտանգի մասին հայտնելը.
5) վերահսկողության տեխնիկական միջոցներ օգտագործելը և հեռախոսային ու այլ հաղորդումները գաղտնալսելը.
6) պաշտպանվող անձի` քրեական վարույթն իրականացնող մարմին ներկայանալու անվտանգությունն ապահովելը.
7) կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ այնպիսի խափանման միջոց ընտրելը, որը կբացառի նրանց կողմից պաշտպանվող անձի հանդեպ բռնության կամ այլ հանցանքի կատարման հնարավորությունը.
8) պաշտպանվող անձին բնակության այլ վայր փոխադրելը.
9) պաշտպանվող անձի ինքնությունը հաստատող փաստաթղթերը փոխարինելը կամ արտաքինը փոխելը.
10) պաշտպանվող անձի աշխատանքի, ծառայության կամ ուսման վայրը փոփոխելը.
11) դատական նիստերի դահլիճից առանձին անձանց հեռացնելը կամ դռնփակ դատական քննություն անցկացնելը.
12) դատարանում պաշտպանվող անձին հարցաքննելը` առանց նրա ինքնության մասին տեղեկությունների հրապարակման:

Մնում է այսքանից հետո հարցնել. եթե «պաշտպանվածին» չի տեսնում անգամ մեղադրողը, դատավորը կարող է իրեն թույլ տալ հեռախոսով հարցաքննել, առանց իմանալու «անտեսանելի» վկային, ինչ դատավարական կողմերի հավասարության մասին կարող է խոսք լինել: Եվ վերջապես. ո՞վ է որոշել, թե այդ արտոնյալ վկաների կյանքն է վտանգված, թե այն վկաների, որոնք իրական դատավարության մասնակիցներ են դառել իրենց կամքից եւ հանգամանքներից անկախ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Լուսանկարը` sergeiivanov.blogspot.com- ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30