Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչները խուճապի մեջ են` կապված երեկ` հունիսի 29-ին, տեղի ունեցած արտակարգ դեպքի հետ: Մարդիկ փակել են Վարդենիս մտնող ճանապարհը և պահանջում են, որ կառավարության անդամները գան և իրենց օգնություն ցուցաբերեն:
Ինչպես Վարդենիսից տեղեկացնում է Armlur.am-ի թղթակիցը, ոստիկանության աշխատակիցները փորձում են տուժած վարդենիսցիներին համոզել բացել ճանապարհը` ասելով, թե վարչապետը կմոտենա իրենց, սակայն մարդիկ մերժում են և կրկնում, որ իրենք տեղից չեն շարժվի և պատրաստ են անգամ այնտեղ գիշերել մինչև վարչապետ Հովիկ Աբրահամյանն անձամբ իրենց չտեսնի:
Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ հավաքված քաղաքացիների հետ հանդիպման են գնացել Գեղարքունիքի մարզպետարանի կողմից կազմված երկու հանձանաժողովների ներկայացուցիչները` նախագահների գլխավորությամբ:
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում