Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ազատամարտիկները բոյկոտեցին

Հունիս 30,2014 15:25

Քիչ առաջ ազատամարտիկները բոյկոտեցին Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսված պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական նիստը ու հեռացան դահլիճից:

Նրանք հեռացան՝ «Դեռ պատասխան կտաք: Վոլոդյա լավ է լինելու», ասելով:
Ազատամարտիկները բոյկոտեցին նիստը այն բանից հետո, երբ
դատախազ Հենրիկ Պապիկյանը միջնորդեց դատաքննությունը վերսկսել՝ պնդելով, որ քրեական գործում կան որոշ փաստաթղթեր, որոնք պետք է հրապարակվեն:

Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը առարկեց՝ պնդելով, որ գործում առկա նյութերը արդեն հրապարակվել են, փաստաթղթերը հետազոտվել, դեռ նախորդ նիստերին էլ ինքը այդ փաստաթղթերի հիմքերն է պահանջել. «Նախորդ անգամ դատական նիստը հետաձգվեց, որ մեղադրողին ժամանակ տրամադրվի ճառերին պատրաստվելու համար, դատաքննությունը վերսկսելու անհրաժեշտություն չկա»:

Դատարանը միջնորդեց մեղադրող Պապիկյանի միջնորդությունը՝ անհիմն համարելով փաստաբանի առարկությունը:

Պարոն Զաքարյանը կրկին միջնորդեց ԱԱԾ-ից պահանջել իր պաշտպանյալի նկատմամբ օպերատիվ գործողություններ իրականացնելու հիմքերը. «Վոլոդյա Ավետիսյանը ինչ անձ է, ո՞վ է, որ նրանով հետաքրքրվել են ԱԱԾ ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը, արդյոք այդ վարչության լիազորությունների մեջ մտնո՞ւմ է այդ գործողությունները, ինչո՞ւ է սկսել Վոլոդյայի նկատմամբ օպերատիվ գործողություններ իրականացնել: Մենք պետք է ունենայինք դրա հիմքերը, ինչի տրամադրման վերաբերյալ միջնորդությունը դատարանը մերժեց»:

Փաստաբանի խոսքով, դատարանի նման որոշումների դեպքում իրենց համար անիմաստ է դառնում դատաքննությունը ու չեն կարողանում գործում առկա ոչ մի նյութ վիճարկել:

Դատարանը կրկին մերժեց օպերատիվ գործողություններ իրականացնելու վերաբերյալ ԱԱԾ-ից հիմքեր պահանջելու մասին միջնորդությունը՝հիշեցնելով, որ նախորդ դատական նիստին էլ է մերժել, իսկ նոր հանգամանք չի առաջացել, իրադրություն չի փոխվել, եւ դատարանը մնում է իր որոշմանը հավատարիմ:

Դատավոր Լեւոն Ավետիսյանը նաեւ հիշեցրեց, որ փաստաբանի պահանջած
հիմքերը ներկայացվել են Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստը դեռ շարունակվում է:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30