Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մետաքսի ճանապարհի փոխարեն՝ խորտակվող «Տիտանիկ». Արվեստագետները` Հայաստանի ընտրության մասին. Medialab.am

Հունիս 30,2014 14:51

Մինչեւ աշխարհը շարունակում է զարգանալ, Հայաստանը փակուղում է գտնվում: «Մեդիալաբի» հետ զրույցում անդրադառնալով հունիսի 27-ին Ուկրաինայի Վրաստանի ու Մոլդովայի կողմից Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը, նման կարծիք է հայտնում կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը: Տիգրան Խզմալյանը Ռուսաստանը համեմատում է խորտակվող «Տիտանիկի» հետ եւ նշում , որ Մաքսային Միությունը հակադրված է քաղաքակիրթ աշխարհի զարգացման տրամաբանությանը:

«Մեր փոքրիկ Նոյյան տապանը կապել են խորտակվող «Տիտանիկին»: Ռուս-թյուրքական այդ արհեստածին միավորումը հակադրված է աշխարհին: Չակերտավոր վերնախավ կոչվածը ոչ միայն չի զգում ժամանակի ընթացքը, այլեւ լծվել է անցյալի՝ խորհրդային վերջին տարիների ամենակոռումպացված եւ ցինիկ ժամանակների վերականգնմանը՝ ի դեմս հովանավոր Վլադիմիր Պուտինի»,-ասում է Տիգրան Խզմալյանը:

Կինոռեժիսորի խոսքով, Հայաստանը դեռ Բաբելոնի ժամանակներից սկսած զարգանում էր աշխարհի հետ մեկտեղ ու մի քայլ առաջ, բայց սեպտեմբերի երեքի ընտրությունը, որը վարչախումբը կատարեց, Հայաստանը դրեց փակուղու մեջ:

Հիշեցնենք, անցած տարվա սեպտեմբերի 3-ին շատերի համար անսպասելի, Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարեց Մաքսային Միությանն անդամակցելու մասին: Մինչեւ Հայաստանի իշխանությունը ընթանում է Մաքսային Միության ճանապարհով, «Արևելյան գործընկերության» ծրագրի երեք անդամ երկրները՝ Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան հունիսի 27-ին Բրյուսելում ստորագրեցին Եվրոպական միության հետ տնտեսական ու քաղաքական համագործակցության սերտացման համաձայնագրերը:
Մաքսային Միության գաղափարը, Տիգրան Խզմալյանի խոսքով, հիմնված է գիտնական Գումիլյովի մշակած «Մեծ Թուրանի» գաղափարի վրա, որը փորձում են իրականացնել ռուս քաղաքագետներն ու պուտինյան վարչակարգը:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30