Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հասկացեք, Հայաստանը մեր դաշնակիցն է». Ալեքսեյ Պուշկով. Haqqin.az

Հունիս 30,2014 14:46

Ռուսաստանը չի կարող Ղարաբաղյան հակամարտությունում կողմերից մեկին աջակցել, քանի որ Հայաստանն իրենց դաշնակիցն է, իսկ Ադրբեջանը՝ ընկերը, «Հաքքին.ազ»-ի հետ հարցազրույցում ասել է ռուս պատգամավոր, Պետդումայի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը, որը Բաքվում ընթացող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նիստի ռուսական պատվիրակության ղեկավարն է:

Պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին, որ շատերի կարծիքով, եթե Ռուսաստանը ցանկանար, Ղարաբաղի հակամարտությունը վաղուց լուծված կլիներ՝ Պուշկովն ասել է.

«Ամեն ինչ այդքան հեշտ չէ, ինչպես թվում է: Ղարաբաղի հակամարտությունը շատ բարդ հակամարտություն է, ես կասեի՝ հետխորհրդային տարածքում ամենաբարդերից է: Այստեղ չկա հեշտ լուծում: Ռուսաստանն իր կողմից կարող է միայն երկրներին կոչ անել փոխշահավետ լուծում գտնել: Հասկացեք, Հայաստանը մեր դաշնակիցն է, իսկ Ադրբեջանը՝ մեր ընկերն ու հարևանը, այդ պատճառով Ռուսաստանը չի կարող աջակցել այս հակամարտության կողմերից որևէ մեկին», – ասել է նա՝ ավելացնելով, որ հակամարտությունը խաղաղ կարգավորելու իրենցից կախված ամեն բան, որը կգոհացնի երկու կողմերին, իրենք կանեն:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ceyran says:

    Ահա,արդեն 20 տարի է ԼՂՀ- Ադրբեջան հակամարտությունը ներկայացվում է որպես Հայաստան-Ադրբեջան հակամարտություն,որը ջուր է լցնում ադրբեջանական քարոզչամեքենային՝Հայաստանը տարածքային նկատառումներ ունի հարևան/ոչ բարով/ երկրի նկատմամբ:ԼՂ-ի բնակչության ցանկությունը, ադրբեջանից անկախ ապրել, համաշխարհային հանրության կողմից ավելի պոզիտիվ կընդունվի,քան այժմ է,երբ բանակցությունների սեղանի մի կողմում տեսնում են ՀՀ-ի նախագահին կամ արտգործնախագահին:Պատկերը այլ կլինի,եթե Ս.Սարգսյանի փոխարեն տեսնեն Բ.Սահակյանին:Համաշխարհային քաղաքական վերնախավի ներկայիս ներկայացուցիչները չգիտեն ինչ,,հողի,, վրա է սկսվել հակամարտությունը,նրանք գիտեն այն,ինչ հիմա տեսնում են՝ՀՀ-ԱՀ հակամարտություն:Ահա,ՌԴ-ի ներկայացուցիչը նույնպես հաստատում է ոչ ճիշտ պատկերացումը:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30