Լրահոս
Օրվա լրահոսը

Ծովափնյա հանգիստը հակացուցվա՞ծ է, թե՞ անհրաժեշտություն՝ հղի կանանց համար (Տեսանյութ) 

Հունիս 30,2014 14:39

Ուղեւորության, հանգստի եւ ամռան տապին դիմանալու ճիշտ կանոնները հղիներին մեկնաբանում է բժիշկը

Ուղեւորության մեկնելու այս թեժ ու շոգ սեզոնին շատ հղիներ զգուշանում են մեկնել արտերկիր, հատկապես` ծովափնյա: Մանկաբարձ-գինեկոլոգ Պավել Սոցկին վստահեցնում է` ուղեւորության մեկնելը ոչ թե վտանգավոր է, այլ` օգտակար: Այսօր «Անալիտիկ» ակումբում բժիշկ Սոցկին ասաց, որ ցանկալի է ուղեւորության մեկնել մինչեւ 7 ամսական հղիությունը, դրանից բարձրը` ռիսկային է: Բժիշկը խորհուրդ տվեց ուղեւորության համար «զինվել» շատ ջրով, դեղարկղով, տոնոմետրով: Ընդ որում, եթե մեքենայով են ուղեւորվում, ապա անհրաժեշտ է մեքենայում նստած դիրքերը փոխել, ճանապարհին հաճախ կանգնել ու դուրս գալ քայլելու:

Պարոն Սոցկու խոսքերով` եթե հղին ծովափնյա հանգստի է մեկնել, ապա խորհուրդ է տրվում միայն առավոտյան եւ երեկոյան ժամերին ծովափին լինել, բացի այս, ջուրը մտնել միայն այն ժամերին, որ այն արդեն տաք լինի, եւ ափից հեռու չլողալ, քանի որ հղիների մոտ ջղաձգումներ շատ են լինում, ուստի հնարավոր է եւ օգնության կարիք ունենան:
Հղիներին նաեւ խորհուրդ չի տրվում լողալ լողավազաններում, քանի որ ինֆեկցիաներ վերցնելու վտանգ կա:

Պավել Սոցկու ներկայացմամբ` հղիները պետք է կանոնավոր սնվելու եւ հանգստանալու ռեժիմ ունենան` սնվել օրը 5-6 անգամ` քիչ չափաբաժիններով, օրվա ընթացքում անպայման պառկել հանգստանալու, բայց նաեւ անպայման զբոսնել, շարժումը հղիների համար շատ կարեւոր է եւ անհրաժեշտ:

Բժիշկը խորհուրդ է տալիս շատ միրգ ու բանջարեղեն ուտել, իսկ ալերգիկ հղիները պետք է խուսափեն ելակից եւ նարնջից. ալերգիկ հղիները դրսում զբոսնելուց հետո պետք է անպայման լվանան իրենց մազերը, որովհետեւ մազերի մեջ մնում են այս եղանակին ծաղիկներից եւ բույսերից արտադրվող այն նյութերը, որոնք ոմանց համար ալերգեն են:

 

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30