Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակութային օջախները, ռեստորանները, հյուրանոցները դեռեւս հարմարեցված չեն հաշմանդամ մարդկանց համար (Տեսանյութ)

Հունիս 30,2014 14:00

Մեր երկիրը 2010 թվականից միացել է հաշմանդամ մարդկանց իրավունքների պաշտպանության ՄԱԿ-ի կոնվենցիային, սակայն մինչ օրս կոնվենցիայի մի շարք պահանջներ այդպես էլ չեն կատարվում: Այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում «Ունիսոն» հ/կ-ի նախագահ Արմեն Ալավերդյանն ու «Փյունիկ» հաշմանդամ մարդկանց միության ղեկավար Հակոբ Աբրահամյանը վստահեցրին, որ հատկապես հասարակական օբյեկտները` մշակութային օջախներ, ռեստորաններ, հյուրանոցներ, հարմարեցված չեն հաշմանդամ մարդկանց համար: Այդ օբյեկտներում չկան թեքահարթակներ, զուգարանները անմատչելի են եւ այլն:

Հանրակրթական շատ դպրոցներն ու մարզադպրոցներն էլ, նույնպես անհասանելի են հաշմանդամ երեխաների համար: Հակոբ Աբրահամյանն ասաց, որ վերջերս դիմել են Երեւանի քաղաքապետարանի սպորտի բաժին, մարզադպրոցները հարմարեցնելու խնդրանքով: Ըստ նրա, պայմանների բացակայության պատճառով, հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաները չեն կարողանում մարզվել եւ մասնակցել պարաօլիմպիկ խաղերին:

Արմեն Ալավերդյանն ասաց, որ փողոցների եւ հասարակական տրանսպորտի առումով որոշ դրական տեղաշարժ կա: Մայրաքաղաքի փողոցները մոտ 90 տոկոսով հարմարեցված են, իսկ 10 ավտոբուս էլ կգործի նաեւ հաշմանդամ մարդկանց համար: Ըստ պարոն Ալավերդյանի, դեռեւս խնդիր է շրջապատի մարդկանց կարծրատիպային վերաբերմունքը դեպի հաշմանդամ մարդը եւ շատ հաճախ մարդիկ այնպիսի արտահայտություններ են թույլ տալիս, որոնք վիրավորական են. «Պետք չէ ասել հաշմանդամը սայլակին գամված է կամ սահմանափակ կարողություններով մարդ, դրանք բոլորը կարծրատիպեր են»:
Արմեն Ալավերդյանի խոսքի մանրամասները` տեսանյութում


Պարոն Ալավերդյանի տվյալներով, այսօր Հայաստանում 194 հազար հաշմանդամ մարդ կա, որոնցից շատերը աշխատունակ են, սակայն աշխատավայրերի, տրանսպորտի անմատչելի լինելու պատճառով չեն կարողանում տնից դուրս գալ եւ աշխատավայր հասնել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30