Այսօր Aravot.am-ը խնդրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին մեկնաբանել այն փաստը, որ պետական ոլորտում աշխատող քաղաքացիների մեծ մասը մտահոգված են, թե չնայած այն հանգամանքին, որ իրենց աշխատավարձը հուլիսի մեկից բարձրանալու է, միեւնույն է, նպատակային սոցիալական վճարների պատճառով իրենք այդ բարձրացումը չեն վայելի: Հարցին նախարարը պատասխանեց. «Մտահոգությունը որոշ դեպքերում կարող է ճիշտ լինել, իսկ որոշ դեպքերում էլ աշխատավարձերի չափերի բարձրացումը շատ ավելին է՝ ինչի մասին նշվել է»:
Պրն Ասատրյանի խոսքերով՝ հուլիսի մեկից իրականացվելու է աշխատավարձերի վերահաշվարկ եւ վերահաշվարկի իրականացումից հետո ամեն ինչ ավելի պարզ կլինի:
Մեր այն դիտարկմանը, որ դպրոցներում ուսուցիչները բողոքում են՝ ասելով, որ տեղյակ չեն, թե արդյո՞ք բարձրանալու են իրենց աշխատավարձերը եւ որքանո՞վ են բարձրանալու, նախարարը պատասխանեց. «Որքանով տեղյակ եմ՝ ուսուցիչների աշխատավարձերը շուրջ տասը տոկոսով բարձրանալու է»:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Պարոն Ասատրյանի ձեզ թվումա օրինակ 10 000 դրամ բարձրացնելով ինչ որ բան եք փոխելու?? հասկացեք վերջապես, այդ ցանկացած պարտադիր ասավածը մեր շահերից չի բխում… բավական է մեզ կամ էլ կթեք, մենղք էլ ենք մեղք… մենք էլ ենք ընտանիք պահում… մենք էլ են ուզում մի քիչ , տո ապրել էլ չէ ուզում ենք … բավական է, խելք հավաքեք, մեռաք ամեն ինչ թանկացնելով ու ամեն բան ձեր հայեցողությամբ իրականացնելով… Մարդ եղեք վերջապես… մարդ լինելը լավ բան է անձամբ եմ փորձեք դուք էլ կզգաք դա… մի քիչ հագեք ձեր ազգին ձեր քաղաքացիներին… միշտ հիշեք, որ մեր հաշվին եք ապրում… մեր կատարած վճարումներով եք ապրում… թողեք մի քիչ էլ մենք ապրեն… բավական է այս խեղճ ժողովրդին դրդեք կամ արտագաղթել կամ էլ դառնալ ծայրահեղ աղքատ… հասկացեք, որ ձեր ընտրած քաղաքականությունը տանում է երկիրը դեպի կործանում… դուք ձեր կարճ ու անհեռատես մտածելակերպով տանում եք մեզ ու մեր թանկագին երկիրը կործանման… հասկացեք, որ դուք անհեռատոս եք գործում… դուք ձեր աշխատակազմով կործանում եք հազարամյակներ կանգուն մնացած մեր երկիրը… ինչ ընկավ ձեռքներիդ տակ վաճառեցիք կամ պարտքի դիմաց տվեցիք անհատույց… հասկացեք մենք էլ ենք մարդ կարողա պատահի միամիտ մենք էլ չկարողանանք համբերել ու հանդուրժել … ու այդ ժամանակ ամեն բան շատ վատ ավարտ կունենա ձեր բոլորի համար…
հուսով եմ այս մեկնաբանությունս կհրապարակվի ու կհասնի հստակ հասցեատերերին…