Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 27-ից 30-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 2 դեպք, որոնք բացահայտվել են:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 32 դեպքից բացահայտվել է 25-ը, խարդախության 14 դեպքից` 13-ը, խուլիգանության 2 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 16 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության` 37, մարմնական վնասվածք հասցնելու 7 և կողոպուտի 1 դեպք:
Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 21պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 28-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
ՀՀ ոստիկանություն