Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հասարակությունը դժգոհում է, հանձնաժողովը` գործում

Հունիս 30,2014 12:49

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի 1-ին քննելու է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցը: Նախատեսվում է Էլեկտրաէներգիայի սակագինը ներկայիս 38 դրամի փոխարեն դարձնել 41 դրամ:

Հանձնաժողովը հավաստիացնում է, որ թանկացումը հիմնավորված է:
Հասարակությունը, սակայն, այլ կարծիքի է:

Վանաձորցի թոշակառու Թամարա Գեւորգյանը մեզ հետ զրույցում նշում է, որ Էլեկտրաէներգիայի թանկացումը բացասաբար կազդի ժողովրդի ապրելակերպի վրա:
«Հոսանքի թանկացումը կնպաստի այլ ապրանքների թանկացմանը. կթանկանան հացը, ջուրը, տրանսպորտը, առաջին անհրաժեշտության ապրանքները»,-ասում է նա:
Իսկ մեկ այլ վանաձորցի Սիլվան էլ հավելում է, որ էլեկտրաէներգիայի թանկացումը վատ կանդրադառնա առանց այդ էլ խեղճ ապրող ժողովրդի վրա:

«Ամեն ինչն էլ թանկանալու է` կրկնակի, եռակի, մարդ հիմա չի կարում գազի, լույսի փող մուծի, ինչ մնաց էդ ժամանակ: Չեն կարում, որովհետեւ աշխատանք չկա, թոշակը լրիվ տալիս ես պետությանը ու լրիվ ցամաքած նստում, հացի խնդիր է»,-իր վրդովմունքն է հայտնում տիկին Սիլվան:
Մհեր ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30