Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է մարզպետարանի նախկին աշխատակիցը խեղդել իր կնոջը

Հունիս 30,2014 12:30

Հունիսի 27-ի երեկոյան Իջեւան քաղաքում 1951թ. ծնված Ռադիկ Գաբրիելյանն իր տանը խեղդամահ է արել կնոջը՝1952թ. ծնված Ջուլիետա Եղիշյանին:

Նշենք, որ Ռ. Գաբրիելյանը 1990-ական թվականների երկրորդ կեսին եղել է Տավուշի մարզպետարանի աշխատող:

Ջուլիետա Եղիշյանը Իջեւան քաղաքի թիվ 4 դպրոցում դասավանդել է ֆրանսերեն լեզու, նա քաղցկեղով հիվանդ էր: Հունիսի 29-ին կայացել է նրա հուղարկավորությունը:
Մեր տեղեկություններով՝ ամուսինների միջեւ հարաբերությունները լարված են եղել:
Իրավապահ համակարգից տեղեկացանք, որ այդ օրը Ռադիկը կնոջից պահանջել է ճաշ պատրաստել, կինը հրաժարվել է:

Կնոջը խեղդելուց հետ Ռ. Գաբրիելյանը զղջացել է: Նա ձերբակալված է: Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով (ՙ«Սպանություն»):

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30