Հունիսի 29-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Վարդենիս քաղաքում: Ժամը 16:00-16:30-ի սահմաններում Վարդենիսում բարձրացած փոթորիկը, կարելի է ասել, հիմնովին պոկել ու կոտրել է Վարդենիս քաղաքի Սախարով, Երևանյան, Սպենդիարյան փողոցների գրեթե բոլոր բնակելի տների տանիքները, պատուհանները: Անգամ արմատախիլ է արել հաստաբուն ծառերը:
Ըստ shamshyan.com – ի, ողջ Վարդենիսում անջատված էր էլեկտրականությունն ու դադարեցված ել էր գազամատակարարումը, քանի որ բազմաթիվ տների գազի խողովակներ պոկվել են և կոտրվել են էլեկտրասյուները:
Ըստ նախնական հաշվարկի՝ վնասի չափն անցնում է մի քանի միլիոնը:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև