Հակառակ աշխարհի առաջնությունում աֆրիկյան թիմերի, որոնք պարգեւավճարների համար պատրաստ էին անգամ բոյկոտել իրենց խաղերը, Հունաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները հրաժարվել են իրենց խոստացված գումարներից եւ արդեն պաշտոնական նամակ ուղարկել երկրի վարչապետին:
Սակայն հույն ֆուտբոլիստները նրանից այլ ակնկալիք ունեն: «Մեզ լրացուցիչ բոնուսներն ու գումարները հարկավոր չեն: Մենք խաղում ենք Հունաստանի եւ հույն ժողովրդի համար: Բայց մենք ակնկալում ենք, որ դուք կաջակցեք մեր այս քայլին: Խնդրում ենք հողատարածք եւ միջոցներ գտնել ազգային հավաքականի համար բազա կառուցելու համար», – նամակի տակ ստորագրել են բոլոր 23 ֆուտբոլիստները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Gettymages-ի