Հունիսի 29-ին, ժամը 11.09-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի բնակիչ՝ 1953 թ. ծնված Ա. Մ.-ը ս.թ. հունիսի 28-ին, ժամը 09.30-ի սահմաններում գնացել է Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում գտնվող «Օբիկի ձոր» կոչվող հանդամաս և չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Դիլիջան քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են Ա. Մ.-ի դին:
ԱԻՆ