Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում «Robinson» ուղղաթիռի վթարի հետեւանքով զոհերի թիվը հասել է 4-ի: Այդ մասին հաղորդում է ՌԴ Հարավային տրանսպորտային դատախազության մամուլի ծառայությունը:
Ինչպես հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը, հունիսի 28-ին ժամը 20-ի սահմաններում Կրասնոդարի երկրամասի Գուլկեւիչ քաղաքից Սոչի մեկնող ուղղաթիռը Ռուսկի բնակավայրից 500 մետր եւ Ապշերոնի շրջանի Տեմնոլեսկայա գյուղից 1.5 կմ հեռավորության վրա վթարի է ենթարկվել «Robinson» ուղղաթիռը: Արտակարգ պատահարի հետեւանքով զոհվել են օդաչուն ու երեք ուղեւորները՝ Ա.Ի. Գոնչարենկոն՝ ծնված 1967թ.-ին, Ս. Վ. Ելուգյանը՝ ծնված 1969թ,-ին, Ա.Ս. Ելուգյանը՝ ծնված 1991թ.-ին, Ե.Վ. Ելուգյանը՝ ծնված 2000թ.-ին:
Ականատեսները պատմել են, որ հետադարձ ճանապարհին անջատվել է ուղղաթիռի պոչային հատված ու այն հենց օդում վթարի է ենթարկվել:
NEWS.am-ի տվյալներով՝ Սոչիի բնակիչ գործարար Սամվել Ելուգյանից եւ նրա 22-ամյա դուստր Ալինա Ելուգյանից բացի ուղղաթիռում է գտնվել նաեւ գործարարի որդին՝ Եվգենին:
Մանրամասները կարող եք կարդալ` NEWS.am-ի կայքում