Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյան. Ադրբեջանը սրում է կոնֆլիկտային իրավիճակը. yerkir.am

Հունիս 29,2014 15:46

Բաքվում անցկացվող ԵԱՀԿ 23-րդ տարեկան նստաշրջանում այսօրվանից մեկնարկել են ԵԱՀԿ 3 հիմնական կոմիտեների նիստերը, որոնք անցկացվում են լիագումար նիստերին զուգահեռ: Այդ հիմնական կոմիտեներն են քաղաքական եւ անվտանգության հարցերի կոմիտեն, որտեղ Հայաստանը ներկայացնում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր եւ այս նստաշրջանում հայկական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը, երկրորդը` տնտեսության, շրջակա միջավայրի եւ տոխնոլոգիաների հարցերով կոմիտեն է, որում Հայաստանի ներկայացուցիչն է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը եւ երրորդ կոմիտեն ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի կոմիտեն է, որի աշխատանքներում էլ ընդգրկված է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի կոմիտեի աշխատանքների ժամանակ այսօր սերբ պատգամավոր Գորդանա Կոմիչը ներկայացրել է իր պատրաստած զեկույցը ժողովրդավարության, մարդու իրավունքների, հումանիտար հարցերի վերաբերյալ: Սերբ պատգամավորի կողմից զեկույցը ներկայացվելուց հետո եղել են զեկույցի վերաբերյալ քննարկումներ, որոնց ժամանակ առաջինը ելույթ է ունեցել Ադրբեջանի ներկայացուցիչը: Ինչպես Բաքվից Yerkir.am-ին պատմեց Աղվան Վարդանյանը, Ադրբեջանի ներկայացուցիչը, շրջանցելով օրակարգի բուն հարցերը, նորից անդրադարձել է Ադրբեջանի հին «երգերին»` հայկական «ագրեսիայի», «միլիոն փախստականների», 20 տոկոս «օկուպացված» տարածքների մասին:   Քննարկումների ժամանակ ելույթ է ունեցել նաեւ Աղվան Վարդանյանը, ով, ինչպես պատմեց Yerkir.am-ին, իր զեկույցը կառուցել է 3 հիմնական հարցերի վրա:

ՀՅԴ խմբակցության քարտուղարը նշեց, որ չի անդրադառնա իր ադրբեջանցի գործընկերոջ բոլոր մեղադրանքներին, այլ ընդամենը մեկ բան է շեշտել` «Ասացի, որ եթե միջազգային հանրությունն առաջարկում է, իսկ Հայաստանը համաձայն է դրան, որ դիպուկահարները հետ քաշվեն շփման գծից, որպեսզի ամեն օր զոհեր չլինեն, ապա Ադրբեջանը համառորեն հրաժարվում է միջազգային հանրության այդ պահանջը կատարելուց ` դրանով սրելով կոնֆլիկտային իրավիճակը»:

Ի դեպ` վերջում Աղվան Վարդանյանն ավելացրեց, թե նայում է պատուհանից, եւ տեսնում, որ Ադրբեջանի հսկա դրոշը նորից չկա` երեկ կար, բայց գիշերն ուժեղ քամի է եղել, եւ կարծես նորից պատռվել է այդ հանրահայտ դրոշը:

 

Մանրամասները կարող եք կարդալ` yerkir.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30