Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախյան ազատամարտի հրամանատար Սամվել Գեւորգյանի զինվորներն ապրում են ու … մրցում (ֆոտոշարք)

Հունիս 29,2014 14:17

Անցկացվեց Արցախյան ազատամարտի հրամանատար, «Մարտական խաչի 1-ին աստիճանի շքանշանի» ասպետ, «Սասունցի Դավիթ» եւ «Սասնա Ծռեր» ջոկատների հրամանատար, հեծանվորդ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, Խորհրդային Միության եւ միջազգային մրցաշարերի բազմակի հաղթող ու մրցանակակիր Սամվել Գեւորգյանի անվան ավանդական՝ 14-րդ հուշամրցաշարը:

P6292679

Սամվել Գեւորգյանը անհավասար մարտում զոհվել է 1992 թվականի հունիսի 2-ին: Նա զոհվել է, որ իր զինվորն ապրի:

Շուրջ 50 սիրող հեծանվորդներ եւ 48 պրոֆեսիոնալներ էին հայտավորվել 40 կմ խճուղային վազքի պատանեկան, երիտասարդական, մեծահասակների մրցավազքին մասնակցելու եւ հերոս հրամանատարի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու:

P6292508

Բոլոր հաղթողներն ու մրցանակակիրները պարգեւատրվեցին հրամանատարի որդու՝ ԱԺ պատգամավոր, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանի, Դավթաշեն վարչական համայնքի եւ Հայաստանի հեծանվայի սպորտի ֆեդերացիայի սահմանած դիպլոմներով, նվերներով: Մեծահասակների պայքարում լավագույն եռյակը կազմած մասնակիցները հատուկ դիպլոմի արժանացան նաեւ «Երկրապահ կամավորական միության» կողմից:

Մարզական լինելուց բացի, մրցաշարը նպատակ ուներ նաեւ մասսայական սպորտը, առողջ ապրելակերպը խթանել եւ տարածել ազգաբնակչության, հատկապես երիտասարդների շրջանում:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30