Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Բաբայան. «Գերտերությունների համար առնվազն այս ժամանակահատվածում ձեռնտու չի լինելու պատերազմական գործողությունների վերսկսումը». Tert.am

Հունիս 29,2014 13:58

Տարիներ շարունակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույն քաղաքական մուղամն է երգում, ինչով էլ ցույց է տալիս իր ու իր երկրի դեմքը: Tert.am-ի հետ զրույցում ԼՂՀ Նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն այսպես բնութագրեց ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած հայտարարությունները:

-Պարո՛ն Բաբայան, ի՞նչ գնահատական կտաք ԵԽԽՎ-ում Ալիևի պահվածքին. նա խոսեց «օկուպացված տարածքների», ադրբեջանական փախստականների ու մի շարք այլ հարցերի մասին:

-Արդեն մի բանաձև եմ գտել` բնութագրելու Ալիևի քաղաքականությունը և հայտարարությունները. դա քաղաքական մուղամ է՝ ներկայացրած ֆոնոգրամայի տեսքով: Անընդհատ նույն բաներն են, անընդհատ նույն ոճն է: Իրենց համար օրինաչափություն է դարձել այդ քաղաքական մուղամը ֆոնոգրամայի տեսքով ներկայացնելը: Մի կողմից էլ՝ դա իրոք ցույց է տալիս Ադրբեջանի իրական պատկերը, թե ինչ են ուզում այդ մարդիկ՝ այդպիսի գռեհիկ մոտեցմամբ և իրենց ներկայացրած պահանջներով: Սա պետք է համապատասխան հետևությունների բերի, որովհետև չար երեխայի պես ամեն ինչ անում են, բոլորը աչք են փակում՝ չտեսնելով, որ նա երեխայական մակարդակում չի մնում, աճում է և դառնում մի մեծ հրեշ, որը մենք տեսել են Հիտլերի պարագայում, որը տեսել ենք բազմաթիվ պատմական այլ ժամանակահատվածներում: Հետևաբար, Ալիևն ուղղակի ցուցադրեց իր իրական դեմքը:

-Հայ-ադրբեջանական շփման գծում ամենօրյա հրադադարի խախտման բազմաթիվ դեպքեր են արձանագրվում: Վերջերս քաղաքագիտական շրջանակներում հաճախ են այնպիսի տեսակետներ հնչում, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը սպառել է իրեն ու չի կարողանում տարածաշրջանում իրեն վերապահված գործառույթներն իրականացնել: Դուք ևս այդպե՞ս եք կարծում:

-Իհարկե՝ ո՛չ, այդպես չէ: Նախ և առաջ` Մինսկի խումբը չի սպառել իրեն, քանի որ հակամարտության կարգավորումը դիտարկել լոկ վերջնական մի համաձայնագրի հասնելու, ստորագրելու և այն իրականացնելու մեջ՝ շատ թերի պատկերացում կլինի: Մինչև այդ ժամանակահատվածը գալը շատ աշխատանք պետք է կատարվի, առաջին հերթին՝ տարածաշրջանում խաղաղությունը և կայունությունը պահպանելու համար լուրջ գործողություններ: Իսկ այդ գործում Մինսկի խմբի դերակատարությունը չափազանց կարևոր է: Իսկ ինչ վերաբերում է այդ խախտումներին, ապա այստեղ Ադրբեջանի պահվածքն է ապակառուցողական: Բայց, այնուամենայնիվ, բոլորի համար պարզ է, որ միջազգային հանրության և գերտերությունների համար առնվազն՝ այս ժամանակահատվածում, ինչպես նաև՝ տեսանելի ապագայում, ձեռնտու չի լինելու պատերազմական գործողությունների վերսկսումը, ապակայունացումը և այլն: Սա ո՛չ միայն մարդասիրական մոտեցում է, այլ նաև՝ սառը աշխարհաքաղաքական դատողության հետևանք:

 

Մանրամասները կարող եք կարդալ` Tert.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30