Լրահոս
Օրվա լրահոսը

Զարդուշտ Ալիզադե. «Հիմարի պատասխանը լռությունն է»

Հունիս 29,2014 12:21

Մայիսի 24-ին Վրաստանի Թեքալի գյուղում կայացած «Հարավկովկասյան միություն, կողմ եւ դեմ: Վրաստանի դերն ու ներուժը» թեմայով հասարակական լսումների ժամանակ ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեին հարցեցինք, թե Հայաստանի բնակիչների հետ նման հանդիպումներից հետո Ադրբեջանում իր վրա ճնշում չի՞ լինում:

Նա ասաց. «Պետության կողմից՝ բացարձակապես ոչ մի ճնշում: Բանն այն է, որ նման հանդիպումներին մասնակցելուց հետո ես հոդվածներ եմ գրում, ներկայացնում եմ իմ տպավորությունները եւ այլն: Ես ոչ մի փակ, թաքցրած բան չունեմ: Քաղաքացիական հասարակության կողմից(ես նրանց պայմանականորեն եմ անվանում քաղաքացիական հասարակություն, որովհետեւ նրանց քսի են տալիս, նրանց պահում են) ինչ-որ մարդիկ սկսում են գռմռալ, չփչփացնել: Ռաուֆ Միրկադիրովի ձերբակալությունից հետո Ակիֆ Նաղին (այսպես կոչված «Ղարաբաղի ազատագրության կազմակերպության» ղեկավար,ծանոթ. Ո. Ս.-ի) հայտարարեց, թե ինչու՞ չեն ձերբակալում Զարդուշտ Ալիզադեին, Արզու Աբդուլաեւային, Սեյմուր Բայջանին եւ ուրիշների: Ինձ զանգահարեցին եւ հարցրին, թե ինչ եմ մտածում այդ մասին: Ես ասացի, որ ոչինչ էլ չեմ մտածում, թող Ալլահը նրան օգնի իր հացը վաստակելու: Ասացին, թե այնուամենայնիվ ի՞նչ եմ կարծում: Ասվածին կարող եմ մի արտահայտություն ավելացնել: Պարսկական իմաստուն ասացվածք կա՝ «Հիմարի պատասխանը լռությունն է»:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30