Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան. Պատերազմի նախանշաններ չկան, բայց լարվածություն կա սահմաններում. News.am

Հունիս 29,2014 12:44

Հայաստանի Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չի կարծում, որ այսօր պատերազմի նախանշաններ կան: Այս մասին, այսօր՝ հունիսի 29-ին, Եռաբլուրում, Անհայտ կորած զինվորի միջազգային օրվան նվիրված միջոցառումից հետո NEWS.am-ի թղթակից հարցին ի պատասխան նշեց ինքը՝ Սեյրան Օհանյանը:

«Չեմ կարծում, որ այսօր պատերազմի նախանշաններ կան, բայց կա լարվածություն սահմանամերձ շրջաններում, ԼՂՀ-ի հետ շփման գծում եւ Հայաստանի հյուսիս-արեւելյան սահմաններում: Իրավիճակը սահմաններում այսօր այսպիսին է. որոշ վայրերում, հայկական եւ ադրբեջանական բնակավայրերը շատ մոտ են գտնվում մարտական դիրքերին եւ շատ դեպքերում Ադրբեջանի զինված ուժերի կողմից գնդակոծվում են: Մենք արժանի հակահարված ենք տալիս: Ցավոք սրտի չենք կարող զերծ մնալ կորուստներից: Մեզ մնում է այնպիսի խիստ պատասխան տալ, որ դա իր ազդեցությունն ունենա»,-ասաց նախարարը:

 

Մանրամասները կարող եք կարդալ` News.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30