Երեկ` հունիսի 28-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Գյուրջյան փողոցի բնակիչ 51-ամյա Դավիթ Օթարյանը, իր կողմից վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 92-րդ կմ. հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել հարևանությամբ գտնվող սեփական տան բակում:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Դ. Օթարյանն ու նրա ուղևորուհին` Երևանի բնակիչ` 23-ամյա Տիգրանուհի Օթարյանը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Դիլիջանի բժշկական կենտրոն:
Պարզվել է, որ վարորդն ու ուղևորը հայր ու աղջիկ են, իսկ վարորդը աշխատում է ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբում` որպես խմբի պետ, կոչումով գնդապետ է, այդ իսկ պատճառով վթարի մասին Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկացրել են նաև ռազմական ոստիկանություն, որտեղից կարճ ժամանակում ժամանել են Իջևանի ռազմական ոստիկանության ծառայողները: Վերջիններիս դեպքի վայրում օգնում էին Աբովյանի ռազմական ոստիկանության աշխատակիցները:
Կարդացեք նաև
Մանրամասները կարող եք կարդալ` shamshyan.com-ի կայքում