Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանապարհային ոստիկանությունը կրկին պատասխանել է Ռոբերտ Քոչարյանին. NEWS.am

Հունիս 29,2014 10:52

Հայաստանի 2-րդ նախագահ  Ռոբերտ Քոչարյանի`  երթեւեկության  տուգանքների  չափերի վերաբերյալ քննադատություններին շարունակում է արձագանքել ոստիկանությունը: Այս անգամ 2-րդ նախագահին պատասխանել է Ճանապարհային  ոստիկանությունը: Հիշեցնենք, որ ավելի վաղ  նախկին նախագահի քննադատություններին NEWS.am-ի հետ զրույցում արձագանքել էր փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը, որին  դարձյալ արձագանքեց Քոչարյանի գրասենյակը` նշելով, որ  փոխոստիկանապետ Հովհաննիսյանի բացատրությունները, ըստ էության, ոչ միայն չտվեցին նշված խնդիրների պատասխանները, այլեւ բերեցին նոր հարցեր:

Սրան էլ իր հերթին  հակադարձում է  արդեն  ճանապարհային ոստիկանությունը: Այսօր` հունիսի 28-ին Ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի հատուկ կարեւոր հանձնարարություններով ավագ տեսուչ, ոստիկանության փոխգնդապետ  Սամվել Կարապետյանը  NEWS.am-ի հետ զրույցում նախկին նախագահի գրասենյակի պատասխանին,   արձագանքել է  հետեւյալ դիտարկումներով:

«ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանի` 2014 թվականի հունիսի 24-ին ներկայացված պարզաբանումը Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին  տեսալուսանկարահանող սարքերով խախտումների արձանագրման համակարգի եւ ճանապարհային երթեւեկության անվտանգության ոլորտում սահմանված տուգանքների չափերի վերաբերյալ որեւէ մեկին կամ որեւէ գործընթաց արդարացնելու նպատակ ի սկզբանե չի հետապնդել, որեւէ տեղեկություն աղճատված չի հրապարակվել, ներկայացվել են միայն խնդրո առարկային վերաբերող հիմնական փաստերը: Մասնավորապես, կրկին պնդում ենք, որ տուգանքների չափի եւ սահմանված նվազագույն աշխատավարձի միջեւ ուղղակի կապ չի կարող լինել»,- նշել է Կարապետյանը:

Վերջինիս խոսքով, տուգանքների չափերը սահմանվում են առաջին հերթին հաշվի առնելով տվյալ իրավախախտման հասարակական վտանգավորության աստիճանը, ճանապարհատրանսպորտային պատահարների մեջ տվյալ իրավախախտման չափաբաժինը, վիճակագրությունը (աճը կամ նվազումը), ինչպես նաեւ այլ գործոններ:

 

Մանրամասները կարող եք կարդալ` NEWS.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30