«Առաջին լրատվական»-ը զրուցել է Ստյոպա Սաֆարյանի հետ:
Հարցին՝ հնարավո՞ր է ընդհանրապես դուրս գաք «Ժառանգությունից», Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «Բնականաբար, ես չեմ կարող հանդուրժել իմ կուսակցության և Քոչարյանի միջև որևէ հնարավոր կապ: Հայաստանի սեփականության վաճառք, Հայաստանի անկախության վաճառք, սպանությունների մեջ մեղսակցություն ու Մարտի 1. սրանք բավական են, որ ես չընդունեմ նրա հետ որևէ համագործակցություն»:
Դիտարկմանը, որ Ռոբերտ Քոչարյանը վերջին շրջանում ակտիվացել է, և արդյոք նա շանսեր ունի վերադառնալու, Սաֆարյանը պատասխանեց. «Բացասաբար եմ վերաբերվում նրա կերպարին, և եթե անգամ չլիներ ոչինչ, որը կպայմանավորեր իմ վերաբերմունքը նրա նկատմամբ, միևնույն է՝ ես Հայաստանի ապագայի համար չէի ցանկանա տեսնել նախկին նախագահներից որևէ մեկին: Նա ինձ համար անցյալ է, և ինձ համար անընդունելի է, որ Սերժ Սարգսյանը մտածի իր իշխանությունը վերարտադրելու մասին, որ Լևոն Տեր-Պետրոսյանը մտածի վերադարձի մասին: Ես կարծում եմ, որ Հայաստանն արժանի է ավելի լավ ապագայի: Իսկ եթե հաշվի առնենք նաև Քոչարյանի քաղաքական կենսագրությունն ու արածները, ավելի հստակ է դառնում, որ չեմ կարող ողջունել ոչ միայն նրա վերադարձը, այլև նրա համագործակցությունը քառյակի հետ: Իհարկե, Քոչարյանը հերքում է, որ կապ ունի քառյակի հետ, բայց քառյակն էլ պիտի բացառի, որ Քոչարյանը կապ ունի այն գործընթացի հետ, որն ինքն է տանում, այլապես նման հերքումներն անիմաստ են դառնում»:
Կարդացեք նաև
Մանրամասները կարող եք կարդալ` «Առաջին լրատվական»-ի կայքում