Ֆուտբոլի աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի առաջին խաղում Բրազիլիայի հավաքականը միայն 11 մետրանոցներով կարողացավ հաղթել Չիլիին: Հիմնական եւ լրացուցիչ ժամանակներն ավարտվել էին 1:1 հաշվով:
Հետապնդողի դերում հայտնված Չիլիի ընտրանու խաղացող Ալեքսիս Սանչեսը 32-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը՝ ոգեւորության ալիք բարձրացնելով «Բելու-Օրիզոնտեի» տրիբունաներում տեղ զբաղեցրած չիլիացի ֆուտբոլասերների շրջանում: Բայց այդ գոլը «խելագարություն» առաջացրեց նաեւ ստադիոնի մամուլի կենտրոնում, որտեղ չիլիացի լրագրողուհին, նշելով հայրենակցի գոլը, գործընկերներին ցուցադրեց ազգային դրոշի գույներով կրծկալը իր փարթամ պարունակությամբ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ euro-football.ru-ի