Ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ հունիսի 27-ին, ժամը 22.35-ին, ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Մարգահովիտ գյուղի մոտ «Օպել» մակնիշի ավտոմեքենա է այրվում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, 1958 թ. ծնված Արայիկ Խ.-ի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենան Մարգահովիտ գյուղի հարավային մասում, ճանապարհի փոսին հարվածելու հետևանքով առաջացած հրդեհից, ամբողջությամբ այրվել է:
Մեկնել է մարտական մեկ հաշվարկ:
Պատճառված վնասի չափը և հրդեհի բռնկման պատճառները պարզվում են:
Նյութերով զբաղվում է ՀՀ ԱԻՆ Լոռու մարզի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը: