Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին եւ իր տան անդամներն արդեն 4-րդ օրն է տանից դուրս գալիս ստիպված անցնում են գոմաղբի վրայով։ Այս մասին «Ա1+»-ին հայտնել է ակտիվիստը։
Նրա խոսքերով՝ գոմաղբը իրենց տան դիմաց հայտնվել է այն բանից հետո, երբ ակցիա է անցկացրել Սերժ Սարգսյանի տան դիմաց՝ ձեռքում պահելով «Ավելի ստոր, անարժանապատիվ, քան ամենաանբարո կավատները» գրությամբ պաստառը: Այս ակցիայով Գասպարին արձագանքել էր էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ակցիայի մասնակիցների նկատմամբ ոստիկանության բիրտ գործողություններին:
Գասպարիի խոսքերով՝ ինքը զանգահարել է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին՝ գոմաղբը տեղափոխելու համար, սակայն ապարդյուն։
Հրապարակումն ամբողջությամբ՝ այստեղ:
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ A1plus.am-ի
աղբը պիտի աղբ բերեր
Դե արդեն ասել եմ, էդ սադրիչները, ում կողմից էլ ուղարկված լինեն, իրենց ուղեղի ողջ պարունակությունն են դատարկել Վարդգեսի տան առաջ…