ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ հունիսի 28-ին, ժամը 14.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի և Արին-Բերդի փողոցի խաչմերուկի մոտակայքում երեխա է ընկել ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Նոր-Արեշի 15-րդ փողոցի վերջնամասում` Արտաշատի ոռոգման ջրատարում, հայտնաբերվել է մոտ 45 տարեկան անձը չպարզված կնոջ դի:
Հրշեջ-փրկարարները դուրս են բերել դին: