Կազանում ավարտվել է մինչեւ 20 տարեկան ծանրորդների աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանից հանդես էին գալիս 69 կգ քաշային Ժորժ Եղիկյանը եւ 105 կգ քաշային Մկրտիչ Մկրտչյանը:
Ժորժ Եղիկյանը իր մասնակցությունը տապալել էր՝ պոկում վարժությունում երեք անգամ չկարողանալով բարձրացնել իր ու մարզիչների պատվիրած մեկնարկային 130 կգ ծանրաձողը: Իսկ Մկրտիչ Մկրտչյանը երկամարտի 339 (152+187) կիլոգրամով իր քաշային կարգում զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ IWF-ի