Ադրբեջանի այսպես կոչված «Ղարաբաղի ազատագրման» կազմակերպությունը հակահայկական ցույց է արել Բաքվի «Flame Towers» հյուրանոցի մոտ, որտեղ անցկացվում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նիստը, փոխանցում է «Հաքքին.ազ»-ը՝ հղում անելով «Յենի Մուսավաթ»-ին:
Ցույցի մասնակիցները բողոքում էին վեհաժողովի նիստին հայերի մասնակցության դեմ՝ ձեռքերին «Անհապաղ լքեք Ադրբեջանը», «Հեռացեք» և նմանատիպ գրությամբ այլ պաստառներով:
Հաղորդվում է, որ ոստիկանությունը ուժի միջոցով ցրել է ցույցը և մեծ քանակությամբ բերման ենթարկվածներ կան: Այնուհետև ակցիան շարունակվել է Ադրբեջանի խորհրդարանի մոտ:
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին հայկական պատվիրակության անդամներն են՝ ՀՀԿ պատգամավոր Արտաշես Գեղամյանը, ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը, ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանը և մեկական ներկայացուցիչներ ՀՀ ԱԳՆ-ից և ԱԺ միջազգային կապերի բաժնից:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ