Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նրանց հասնում է»

Հունիս 28,2014 18:29

1990 թվական գարնանը (ամսաթիվը, ցավոք, չի հաջողվել ճշտել) հեղափոխական զանգվածների ներկայացուցիչները (հիմնականում՝ կանայք) ներխուժել էին Գերագույն խորհրդի նախագահության շենք (ներկայումս՝ նախագահի նստավայր) եւ ջարդել էին այն ժամանակվա խորհրդարանի նախագաh Հրանտ Ոսկանյանի գլուխը: 1996 թվականի սեպտեմբերի 25-ին նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքներից իրավամբ դժգոհ մարդիկ ներխուժել էին Ազգային ժողով եւ ջարդել էին խորհրդարանի նախագահի եւ փոխնախագահի գլուխները:

Ոչ ՀՀՇ-ի վերնախավը առաջին դեպքում, ոչ էլ ԱԺՄ-ի ղեկավարությունը՝ երկրորդ դեպքում չդատապարտեցին այդ գործողություները: Դեռ հակառակը՝ նրանք փաստացի արդարացնում էին բռնությունները՝ բացատրելով, որ իշխանություններն այնքան վատն են, նրանք իրենց հանցավոր գործողություններով այնպիսի վիճակի են հասցրել ժողովրդին, որ միանգամայն արժանի են նման վերաբերմունքի: Ավելի կարճ ասած՝ «նրանց հասնում է»:

Ինչո՞ւ եմ ես այդ ամենը հիշում: ՀՀՇ-ն եւ ԱԺՄ-ն պայքարում էին ժողովրդավարության, արդարության, ազգային արժանապատվության եւ նմանատիպ այլ լավ բաների համար: Նրանց գործողությունների արդյունքում այդ լավ բաները չիրականացան:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garegin says:

    Միանշանակ համամիտ եմ: Ցանկացած անհատ, մարդկանց խումբ կամ քաղաքական ուժ կարող է սխալվել, սակայն անհրաժեշտ է դրանից հետևություն անել ու հետագայում միշտ հիշել ու նշել այդ մասինլ: Այլապես իրենց ղեկավարման ժամանակ առաջնորդվել են նպատակահարմարության սկզբունքով, իսկ այսօրվա իշխանություններից օրինականությամբ առաջնորդվելու կոչ անում, մոռանալով, որ գործ ունեն իրենց մնացորդների հետ:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30