ԵԱՀԿ Հարավային Կովկասի հարցերով Հատուկ ներկայացուցիչ Ջոաո Սոարեշը հայտնել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իրենց ծրագրերի մասին, փոխանցում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:
«Հաջորդ փուլում պետք է տեղի ունենա նախագահների հանդիպում: Մենք ուզում ենք նոր երկխոսություն գտնել, քանի որ որոշ հարցեր պետք է հստակեցվեն: Մեկ շաբաթ առաջ մենք այս հարցերը քննարկել ենք երկու նախագահների հետ: ԵԱՀԿ-ն մտադիր է ինտենսիվորեն շարունակել միջնորդի դերակատարությունը: Մենք կարծում ենք, որ ԵԱՀԿ-ն մեծ ներուժ ունի: Ավելի մեծ աջակցություն ստանալու համար ես խնդրում եմ ձեզ [ԵԱՀԿ] 57 երկրներին հակամարտության մասին մանրամասն տեղեկություններ տալ», – Բաքվում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ժամանակ ասել է Սոարեշը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև