Այսօր «Հայրենիք նախաձեռնությունների զարգացման հիմնադրամ»-ը Աշոցքի տարածաշրջանի Արփենի գյուղում տարազի փառատոն էր կազմակերպել: Այս միջոցառմանը ներկա էին Շիրակի նախկին ու ներկա մարզպետերը` Լիդա Նանյանն ու Ֆելիքս Ցոլակյանը, ինչպես նաև ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը:
ԱՄՆ դեսպանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ շատ է սիրում Շիրակի մարզը, որովհետև այստեղ յուրահատուկ է ոչ միայն մշակույթը, այլ ազգաբնակչության հումորի զգացումը: Իսկ մարզպետները գրեթե ելույթ չունեցան, Լիդա Նանյանը ընդհանրապես չխոսեց, Ֆելիքս Ցոլակյանն էլ մի քանի բառով գովերգեց Աշոցքի բնությունը:
Նկատենք, որ ազգային տարազը ցուցադրող տաղավարների թիվը բավականաչափ քիչ էր, և մասնակիցներից շատերի գնահատմամբ, մշակութային այս միջոցառումը բավական հեռու էր փառատոն կոչվելուց:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ