Ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ հունիսի 27-ին, ժամը 10.35-ին, ոստիկանության Տավուշի բաժնում ահազանգ է ստացվել, որ Արծվաբերդ գյուղում ավտոմեքենա է ընկել տան տանիքին և այրվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 10.00-ի սահմաններում, 1995 թ. ծնված Ալիկ Հ.-ի վարած «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան Արծվաբերդ գյուղում հետընթաց շարժվելով` դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել տներից մեկի տանիքին և այրվել:
Պատահարի հետևանքով վարորդը և ուղևորներից մեկը ստացել են մարմնական վնասվածքներ, իսկ 1950 թ. ծնված Արևշատ Բաբասյանը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն: