Հունիսի 28-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստ:
Նիստում վարչությունը կազմավորել է Քաղաքացիական խմբերի հետ աշխատանքների համակարգման ու Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովները:
Փոխնախագահներ Արամ Մանուկյանը և Լևոն Զուրաբյանը հաղորդում են ներկայացրել Քառյակի մաս կազմող ուժերի հետ ընթացիկ համագործակցության և Քառյակի հետագա անելիքների վերաբերյալ:
Լևոն Զուրաբյանը հաղորդում է ներկայացրել ԵԽԽՎ ամառային նստաշրջանի մասին:
Տարածքային կառույցների աջակցման հանձնաժողովի նախագահ Ավետիս Ավագյանը հաղորդում է ներկայացրել ամռան ընթացքում` աշնանը սպասվող քաղաքական ակտիվ գործընթացներին ընդառաջ, տարածքային կառույցներում իրականացվելիք միջոցառումների վերաբերյալ:
Հայ ազգային կոնգրես
ԱՌԱՋԱՐԿ ԲՀԿ,ՙԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ՚ ՀԱԿ, ՀՅԴ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴՈԻՆԵՔ ՈՐՈՇՈԻՄ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈԻՆՈՎ ՄԱՆԴԱՏՆԵՐԻՑ: ԿԱՌԱՋԱՆԱ ՊԱՐԼԱՄԵՆՏԱԿԱՆ ՃԿՆԱԺԱՄ,ՈՐԻ ԼՈԻԾՈՒՄԸ ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ; ՁԵՐ ԱՅԴ ՔԱՅԼԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵՋ ՁԵՐ ՆԿԱՏՄԱՄԲ ՎՍՏԱՀՈԻԹՅՈԻՆ ԿԱՌԱՋԱՑՆԻ ԵՎ ԿԱԶՄԵԼՈՎ ԿՈԱԼԻՑԻԱ ՆՈՐ ԸՆՏՐՈԻԹՅՈՒՆՆԵՐՈԻՄ ՀԱՂԹԱՆԱԿ ԿՏԱՆԵՔ ԵՎ ԿՊԱՀԱՆՋԵՔ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ԵՎ ԱՌԱՆՑ ՑՆՑՈԻՄՆԵՐԻ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ ԻՇԽԱՆԱՓՈԽՈԻԹՅՈԻՆ