«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանն այսօր՝ «Ժառանգության» 10-րդ համագումարի ժամանակ, հայտարարեց, կուսակցության վարչության կազմից հեռանալու մասին:
«Զբաղվածության պատճառով առաջիկա շրջանում մի փոքր դադար կվերցնեմ, հայտնի է, որ տարիներ շարունակ եղել եմ փորձագետ եւ այս պահին բուռն է իմ գործունեությունը: Հաջողություններ եմ մաղթում նորընտիր վարչությանը եւ մաղթում, որ այն ավելի բարձր նշաձող սահմանի իր համար քաղաքական գործունեության տեսանկյունից ու ոչ մի բանով չի զիջի նախորդ վարչություններին»,- ասաց պարոն Սաֆարյանը:
Հետո ասաց, որ վերջին երկու տարիները հեշտ տարիներ չեն եղել, դրանք հագեցած են եղել խորհրդարանական, նախագահական եւ Երեւանի ավագանու ընտրություններով.«Միջազգային դիտորդները շրջանցեցին ծանրագույն խախտումներով իրականացված ընտրությունները, ունեցել ենք ոչ հեշտ համադրություններ, որովհետեւ միշտ չէ, որ ճշմարտությունը դուր է եկել մեր զրուցակիցներին»:
Ասաց՝ հեշտ չի եղել նրանց աշխատանքը նաեւ Եվրոպայի ժողովրդական կուսակցության հետ, որի անդամ է «Ժառանգությունը», որովհետեւ եվրոպական այդ կուսակցությանն են անդամակցում նաեւ ՀՀԿ-ն ու նախկին իշխանական մեկ այլ ուժ՝ ՕԵԿ-ը. «Հեշտ չի եղել այդ փոխհարաբերությունների մեջ տեղ հասցնել մեր տեսակետը»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ