Հունիսի 26-ին Մալթայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը (նստավայրը` Հռոմ) իր հավատարմագրերը հանձնեց Մալթայի նախագահ Մարի Լուիզ Կոլեյրո Պրեկային:
Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությունից հետո տեղի ունեցած առանձնազրույցի ժամանակ Մալթայի նախագահը հաջողություն մաղթեց Հայաստանի դեսպանին` հավաստիացնելով, որ Մալթայի պետական ատյաններն իրենց աջակցությունը կբերեն Հայաստանի և Մալթայի միջև հարաբերությունների զարգացմանն ուղղված դեսպանի նախաձեռնություններին:
Զրույցի ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև տարբեր, այդ թվում` տնտեսության, խորհրդարանական դիվանագիտության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները:
Դեսպան Ղազարյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշեց, որ ջանք չի խնայի երկու երկրների և ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության զարգացման ու ամրապնդման համար:
Կարդացեք նաև
Արտաքին գործերի նախարարություն