Լրահոս
Օրվա լրահոսը

«Փորձեցինք ընդդիմադիր միասնական դաշտ ստեղծել». Մեկնարկել է «Ժառանգության» համագումարը

Հունիս 28,2014 12:35

Քիչ առաջ սկսեց «Ժառանգություն» կուսակցության տասներորդ համագումարը: Այն վարում է կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ըստ նրա, 149 պատվիրակից գրանցվել են 129-ը:

Պարոն Հովհաննիսյանի խոսքով, համագումարի ընթացքում քննարկելու են անցյալը, արձանագրեն  ներկան ու որոշեն ապագայի անելիքները:

Նա առաջարկեց համագումարի մասնակիցներին լինել ազատ ու անկաշկանդ եւ հարկ եղած դեպքում առարկություններ ներկայացնեն:

Համագումարի ընթացքում այսօր ընտրվելու են վարչության անդամները եւ հանդիպման բանաձեւն են ընդունելու:

Արդեն ներկայացվեց ու հաստատվեց քարտուղարության եւ հաշվիչ հանձնաժողովի կազմը:

Այլ կուսակցությունների ներկայացուցիչներ համագումարին ներկա չեն:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ներկայացնում է այս պահին  վարչության հաշվետվությունը վերջին երկու տարիների գործունեության վերաբերյալ:

Նրա խոսքով, համակարգված աշխատանքների եւ միասնության շնորհիվ կուսակցությունը Րաֆֆի Հովհաննիսյանի հետ մասնակցեցին  նախագահական ընտրություններին.«Ընտրությունները դժվար քաղաքական փուլում էր տեղի ունենալու, ընդդիմության թեւաթափ վիճակում: Փորձեցինք միասնական ընդդիմադիր դաշտ ձեւավորել, բայց իրավիճակն ավելի տագնապահարույց էր… ընտրությունների գնացինք մի վիճակում, երբ ընդդիմության լավագույն դիրքորոշումը չեզոքությունն էր, էլ չեմ ասում, որ որոշ՝ իրենց ընդդիմադիր համարողներ Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ էին տրամադրված եւ  ապատիա էին տարածում ժողովրդի մեջ»:

Պարոն Մարտիրոսյանի խոսքով, ընտրություններին իրենց որոշ հանձնաժողովականներ չդիմացան ահաբեկումների եւ առաջարկվող ընտրակաշառքներին: Ըստ նրա, իշխանություններին հաջողվեց կիրառել կեղծիքների ողջ զինանոցը եւ այլ բան չմնաց եւ քվեների հաշվարկի ժամանակ նրանք գողացան Րաֆֆի Հովհաննիսյանի քվեները, բայց.«Գյումրիում Րաֆֆի Հովհաննիսյանի 70 տոկոսը ցուցանիշ դարձավ ցույց տալու երկրում տիրող կեղծիքը»:

Ամփոփելով հաշվետվությունը՝ նա ասաց, որ «Ժառանգություն» կուսակցությունն ու Րաֆֆի Հովհաննիսյանը, չնայած տարբեր առաջարկներին, հետընտրական ու ավագանու ընտրություններին էլ չգնացին անձնական շահերի ճանապարհով:  Իսկ վարչության աշխատանքը գնահատվում է կուսակցության սկզբունքներին համահունչ:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30