Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հայաստանը դարձավ ռուսական քաղաքականության կցորդ․ «Ժամանակ»

Հունիս 28,2014 11:15

«Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի կողմից ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը, ըստ էության, ի սկզբանե չլինելով Ռուսաստանի մեկուսացման քաղաքականության գործիք, հընթացս վերածվել է այդպիսի գործընթացի, այսինքն՝ ստացել է նաեւ այդպիսի նշանակություն։

Հետեւաբար, երբ քննարկում ենք նոր իրավիճակում Հայաստանի տեղը, դերը, անելիքը, անկասկած նաեւ պետք է ուշադրություն դարձնենք մեկուսացնող նշանակությանը, որ ստորագրման գործընթացը ձեռք է բերել այդ երեք երկրների դեպքում՝ Ռուսաստանի հանդեպ։

Եվ այսպես, ի՞նչ պետք է անի Հայաստանն այս դեպքում կամ ի՞նչ է մնում անել Հայաստանին։ Որովհետեւ Հայաստանը, ըստ էության դառնալով ռուսական քաղաքականության կցորդ, իրեն դրել է այդ մեկուսացման շրջանակ, եւ անգամ եթե Արեւմուտքում ինչ-որ հրաշքով մտածում են Հայաստանը մեկուսացման շրջանակից դուրս բերելու մասին, ապա ներկայիս քաղաքականության պայմաններում դա դառնում է անհնար։ Ռուսաստանը թույլ չի տա եւ Հայաստանի առումով շատ ավելի ագրեսիվ կարձագանքի այդպիսի փորձերին»։

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30