Հունիսի 18-ին Էջմիածնում հնչած կրակոցները թեեւ տեղի էին ունեցել օրը ցերեկով եւ հայտնի մարդկանց միջեւ, սակայն ոստիկանները ոչ մի կերպ չեն «կարողանում» բացահայտել: Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի եւ Սեյրան Սարոյանի եղբորորդիների եւ անհայտ անձանց միջեւ վիճաբանություն էր տեղի ունեցել, որի ընթացքում հնչել էին կրակոցներ: Վնասվել էր Սեյրան Սարոյանի եղբորորդու ոտքը: Ըստ տարածված տեղեկությունների, առիթը մեքենաների վազանցն է եղել: Հետեւից եկող մեքենայի վարորդը զայրացել է ու վիճաբանության բռնվել, ինչից հետո իր մոտ եղած հրազենով կրակել է: Ոստիկանությունից երեկ մեր թերթին հայտնեցին, որ այս քրեական գործով նորություն չկա: Փոխարենը լուրեր են շրջանառվում, որ այն «բացահայտվել» է այլ մեթոդներով: Ըստ Էջմիածնում շրջանառվող լուրերի, միջադեպից օրեր անց Մանվել Գրիգորյանն ու մյուս կողմը բանակցել են, հաշտվել, ավելի կոնկրետ՝ «անհայտ անձինք» գեներալ Մանվելից ներողություն են խնդրել, եւ ամեն ինչ հարթվել է:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: