Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Շանթը բացահայտեց բոլորին. «168 ժամ»

Հունիս 28,2014 11:00

Երեկ Երևանում մեղադրողը հրապարակել է Շանթ Հարությունյանի և նրա համախոհների մեղադրական եզրակացությունները: Դատական նիստն անցել է բավական լարված, բայց ոչ թե այն պատճառով, որ դատարանի բակում հավաքված ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ու քաղաքացիական ակտիվիստներն իրենց վանկարկումներով փորձել են տապալել դատական նիստը, այլ որովհետև Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, ցանկացել է նստել հոր գրկին: Նույն այն որդին, ում հայրը նոյեմբերի 5-ին «զրահաբաճկոն» էր հագցնում՝ այդպես էլ չկայացած երթից առաջ: Շանթ Հարությունյանը, հիշեցնենք, չէր պայքարում կուտակային կենսաթոշակային համակարգի, փողոցներում քաշված կարմիր գծերի դեմ: Նա պայքարում էր Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա կարմիր գծով «խաչ քաշելու» երևույթի դեմ, այդ երևույթի կնքահոր՝ Վլադիմիր Պուտինի դեմ:

Իրականում ոչ այնքան նրա դեմ, որքան հանուն ՀՀ քաղաքացու արժանապատվության: Հիմա Հայաստանի՝ դեռևս ՀՀ զինանշանով կնիք ունեցող դատարանը դատում է Շանթին, դատում է նաև նրա համախոհներին ու նաև նրա որդուն՝ Շահենին: Բայց Երևանում ոստիկանների հետ կռիվ տվող ու նախարարների վրա կոպեկներ շաղ տվող որևէ ակտիվիստ, ոչ էլ Ազգային ժողովի ամբիոնի մոտ անվեհեր ելույթ ունեցող որևէ պատգամավոր դատարանի դահլիճում չէ, անգամ դատարանի բակում չէ: Որովհետև կուտակայինը՝ կուտակային, Աֆրիկյանը՝ Աֆրիկյան, բայց ինչպե՞ս կարելի է բարոյական աջակցություն հայտնել մեկին, ով համարձակվել է հայհոյել Պուտինին: Շանթը պայքարել է՝ որպես անհատ, նրա պայքարը կուսակցական կամ հասարակական չէ, նրա պայքարը, առաջին հերթին, խորհրդանշական է: Բայց անգամ խորհրդանշական այդ պայքարին միացողներ ու աջակցողներ չկան: Որովհետև միանալու կամ աջակցելու դեպքում՝ այլ «կարևոր» խնդիրներով պայքարը գուցե պակաս սենտիմենտալ դառնա, գուցե անգամ արգելվի:

Եթե որևէ հասարակությունում չեն պայքարում ազատության ու անկախության համար, չեն պայքարում երկիրն ազատությունից ու անկախությունից զրկողների դեմ, ապա մնացած՝ «նյութական նպատակներով» պայքարելու հնարավորությունը, ըստ էության, ոչ այլ ինչ է, քան վճար՝ անազատության մեջ ավելի շատ թոշակ ստանալու, Երևանի փողոցներում մեկ-երկու հին շենք տեսնելու համար: Շանթ Հարությունյանի դատավարությունը Հայաստանի քաղաքական ուժերի ու քաղաքացիական հասարակության իրական կենսունակությունը ստուգող թեստ է: Բացասական արդյունքով թեստ: Ազատություն Շանթ Հարությունյանին և մյուս քաղբանտարկյալներին:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30