Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Յուրա Մովսիսյանի վնասվածքի մասին լուրերը մեկը մյուսից տարբեր են

Հունիս 28,2014 11:02

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը վնասվածք ունի, որը պետք է բուժվի:

Սակայն ռուսական լրատվամիջոցների տարածած տեղեկությունները միմյանց չեն համընկնում:

Լրատվամիջոցներից մեկը, վկայակոչելով «Սպարտակի» բժշկական դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Վարդապետովին, գրում է, թե Մովսիսյանը երկուշաբթի օրը Հռոմի կլինիկաներից մեկում աջ ոտքի դիագնոստիկ աթրոսկոպիա պիտի անցնի, որի ժամանակ էլ կճշգրտվեն վերջնական դիագնոզը եւ վերականգնման ժամկետները:

Մեկ այլ լրատվամիջոցի տեղեկություններով, հաստատվել է Յուրայի կոնքի վնասվածքի ամենավատ տարբերակը եւ հիմա ֆուտբոլիստին պետք է վիրահատեն: Եվ եթե դա այդպես է, Յուրան խաղադաշտ կարող է վերադառնալ միայն 2014/2015 թթ. մրցաշրջանի առաջին կեսին: Իսկ մինչ այդ, Մովսիսյանը «Սպարտակի» բուժկենտրոնում միացել է Հայաստանի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստի, կիսապաշտպան Արաս Օզբիլիսին, որը բուժում է ծնկահոդի վնասվածքը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ youtube. Com-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30