Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Րաֆֆի Հովհաննիսյանի բոլոր քայլերը եղել են ճիշտ»» «Հայոց աշխարհ»

Հունիս 28,2014 10:43

Նախահամագումարյան հարցազրույց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ

– «Ժառանգություն» կուսակցության ներսում առկա անառողջ մթնոլորտի մասին շատ է խոսվում, անգամ ասվում է՝ այնքան է սրվել, որ գրեթե մարտական իրավիճակ է: Դրա մեղավորը, ի դեպ, համարվում է առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։

– Նման մթնոլորտ՝ անհամաձայնություն, պատերազմական իրավիճակ, չհասկացվածություն, «Ժառանգությունում» չկա: Պարզապես կա բազմակարծություն: Երբեմն ասվում է, թե այդ բազմակարծությունը կարող է ներքին բախումների հանգեցնել. այդպիսի բան չկա, քանի որ այն մարդիկ, ովքեր համարում են, որ կուսակցության գիծը, ծրագիրը իրենց պատկերացումներին չեն համապատասխանում, շատ հանգիստ կարող են դուրս գալ: «Ժառանգությունը» կամավորների միություն է, որեւէ մեկին պարտադրանքով չեն հրավիրել, ինչպես եկել են՝ այնպես էլ կարող են գնալ:
Եթե կարող են լինել որոշ անդամների փոփոխություններ, դե, կյանք է, տարբեր գայթակղություններ են լինում, բայց կարեւորն այն է, որ կուսակցության գծի ու սկզբունքների փոփոխություն չի եղել:
Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերը ճիշտ են եղել, այլ բան է, որ չեն գնահատվել: Եթե կուսակցությունների մասին օրենքը թույլ տար, ապա կարող էինք ազատվել այն պատգամավորներից, որոնք հեռանում են կուսակցության ծրագրից եւ վտանգում նրա հեղինակությանը: Բայց հնարավորություն չունենք նմաններին հետ կանչելու: Հակառակ դեպքում մեր խմբակցությունում այսպիսի իրավիճակ չէր լինի:
-Սակայն «Ժառանգության» քաղաքական կենսագրությունը ցույց է տալիս, որ դուք մշտապես սխալվում եք ձեր հաշվարկներում:
-Ներկայումս քաղաքական ուժերն ասում են այն, ինչ տարիներ շարունակ ասել ենք մենք, այն է՝ միայն միասնական քայլերի շնորհիվ հնարավոր է երկրում իրավիճակ փոխել: Եվ սա ապացուցում է, որ «Ժառանգությունը» իրողությունները ճիշտ գնահատող ուժ է, ու մեր քայլերն էլ ճիշտ են եղել:
Հովհաննիսյանը ոչ միայն ճիշտ է գնահատում իրավիճակը, այլեւ տալիս է ճիշտ «դիագնոզ» ու շարժվում հիվանդությունը բուժելու ճանապարհով: Այլ բան է, որ հիվանդը չի ուզում բուժվել: Մենք գիտենք՝ ինչ է հարկավոր անել, ու առաջինն ենք քայլեր անում, բայց, կրկնում եմ, գուցե հենց դրա համար չենք գնահատվում:
-Բայց եկավ հենց այն պահը, երբ, ձեր բնորոշմամբ, հեռատես քաղաքական գործչի քայլերը դարձան անհասկանալի հենց ժողովրդի համար, անհասկանալի մնաց նրա հայտնի ծոմապահությունը, մարդիկ մեկմեկու հարցնում էին՝ ի՞նչ է ուզում ասել: Անգամ կուսակիցներդ չգիտեիք, թե վաղը ինչ նոր անակնկալ է մատուցելու: Իսկ անորոշությունը հանգեցրեց անվստահության, եւ Հովհաննիսյանը կորցրեց ամենակարեւորը՝ ժողովրդի վստահությունը: Փաստը դատարկ հրապարակն է: Կարծում եք՝ հրավիրվելիք համագումարը կմատնանշի՞ վստահության վերականգնման ուղիներ:
-Մենք վստահության կորուստ չունենք, որ ուղիներ մատնանշելու պահանջ լինի: Ընտրություններից հետո ես Հովհաննիսյանի հետ եղել եմ մարզերում. ե՛ւ հարգանքը կա, ե՛ւ վստահությունը մնում է նույնը: Իսկ նրանք, ովքեր խոսում են հրապարակի մասին, կարո՞ղ են հրապարակ հավաքել:
Նաեւ հիշեք այն գրոհը, որ իրականացվեց Հովհաննիսյանի դեմ, այդ թվում ընդդիմադիր հորջորջվող ուժերի կողմից: Աջակցելու փոխարեն՝ Հովհաննիսյանին թողին միայնակ իր սակավաթիվ կողմնակիցներով: Ուրեմն ոչ թե Հովհաննիսյանին պետք է մեղադրել, այլ այդ քաղաքական ուժերին:
Որ Հովհաննիսյանի քայլերը հաճախ չեն հասկացվում, պատճառն այն է, որ նա իրավիճակը շատ վաղ է կանխազգում, քան մյուսները: Իսկ թե ինչու նա չէր բացահայտում իր քայլերը, շատ ճիշտ էր անում, քանի որ եթե պայքարողն իր բոլոր քայլերը բացահայտի, հակառակորդը կմշակի իր կանխարգելիչ քայլերը: Բայց, այս ամենով հանդերձ, ինքս այն կարծիքին չեմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանի բոլոր քայլերը եղել են ճիշտ, գիտեմ նաեւ սխալներ:

Արմինե Սիմոնյան

Հրապարակումն ամբողջությամբ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30