Վրաստանի Լոպոտա քաղաքում շարունակվում է շախմատի ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix» մրցաշարը, որին մասնակցում են աշխարհի 12 ուժեղագույն շախմատիստուհիներ:
Հայաստանի լավագույն կին շախմատիստ, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը ութերորդ տուրում ոչ-ոքի է արել Բելա Խոտենաշվիլիի հետ եւ 4,5 միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում: Իսկ առաջատարը չինացի Հոու Յիֆանն է՝ 7,0 միավորով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Grand Prix-ի կայքէջի