Հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը կսերտացնի ռուս-ադրբեջանական կապերը և կնպաստի եվրասիական ինտեգրման նախագծերին, հայտնել է Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը, փոխանցում է «Վեստնիկ Կավկազա» լրատվականը՝ անդրադառնալով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հունիսի 18-ին Բաքու կատարած այցին:
«Ադրբեջանը մեր ավանդական և շատ մտերիմ գործընկերն է: Մենք ամեն օր աշխատում ենք իրար հետ: Մենք հաջողությամբ համագործակցում ենք մշակույթի, առևտրի և հումանիտար ոլորտներում», – ասել է նա:
Գլազևը ցավ է հայտնել, որ Ադրբեջանը չի մասնակցում Եվրասիական տնտեսական միության ծրագրերին. «Մենք կցանկանայինք, որ այդ երկիրը լիիրավ անդամ լիներ ինտեգրման այս գործընթացում», – ասել է նա:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ