Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային համաժողովներում խոսելու եւ լռելու ժամանակը

Հունիս 28,2014 14:54

Առցանց «Առավոտի» եթերում թեման քննարկում են ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը (ՀՀԿ) եւ «Ժառնագություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Արամ Աբրահամյան.– Քանի որ մեր թեման է՝ լռելու եւ խոսելու անհրաժեշտությունը միջազգային համաժողովներում, սկսենք Աստանայից: Ինչպե՞ս պետք է արձագանքեր նախագահը Նուրսուլթան Նազարբաեւի կողմից Ալիեւի նամակի ընթերցանությանը:

Արմեն Մարտիրոսյան.– Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը պետք է արձագանքեր, եւ հենց այդտեղ պետք է հիշեր իր տատի խոսքերը՝ արդյոք մենք սրա համա՞ր ենք հավաքվել: Շատ ճիշտ խոսք է, եւ հենց այդտեղ Նուրսուլթան Նազարբաեւին հենց այդ պետք է ասեր, որովհետեւ օրակարգում այդ հարցը չկար: Պարզ է, որ քաղաքական, դիվանագիտական պրոտոկոլից դուրս քայլ էր Նուրսուլթան Նազարբաեւի կողմից: Դա դիվանագիտական ապտակ էր, ստորացում էր Հայաստանին եւ Սերժ Սարգսյանին անձամբ, որը այդ պահին ներկայացնում էր Հայաստանը: Ֆորմատից դուրս քայլ կատարեց Նազարբաեւը, որը ընդհանրապես ընդունված չէ: Նմանատիպ հանդիպումների օրակարգը նախօրոք արարողակարգերով, վարչություններով, դեսպաններով եւ այլն ճշտվում է, գրեթե բառերի ճգրտության մակարդակով, եւ այդ ամենը, ինչ կատարվեց Նուրսուլթան Նազարբաեւի կողմից, անընդունելի է, ուստի եւ նմանատիպ պատասխան պետք է լիներ:
Սամվել Ֆարմանյան.- Իհարկե, գոյություն ունի հասարակական կարծիք եւ հասարակական կարծիքի տեսանկյունից Նուրսուլթան Նազարբաեւի կողմից հնչեցված, իմ կարծիքով, անպտուղ եւ ոչինչ չտվող այդ հայտարարությունը ցանկալի կլիներ, որ տեղում շատ կոշտ հակադարձում ունենար ՀՀ ներկայացուցիչների, տվյալ դեպքում` նախագահի կողմից: Բայց արտաքին քաղաքականությունը ավելի բարձր գոռալու հարթակ չէ, եւ, բարեբախտաբար, մեր խորհրդարանը չէ, որտեղ կարելի է ավելի բարձր գոռալ եւ ավելի վիրավորական, «տղայական» հայտարարություններով փորձել հասարակության դրական վերաբերմունքը ստանալ: Դա շատ ավելի լուրջ է, որովհետեւ այդտեղ իսկապես մեր երկրի շահերն են շոշափվում, եւ ինձ համար գոյություն ունի մեկ չափանիշ` կարեւորը քո երկրի առջեւ դրված խնդիրների լուծումն է:

Ա. Ա.- Դուք երկուսդ էլ, հանդես գալով տարբեր դիրքերից, ասում եք մի բան նույնը, որ դա կապ չունի Եվրասիական միության հետ, որ դա օրակարգից դուրս էր: Այսինքն՝ այն հարցը, որը բարձրացվել են թե Ալիեւը, թե Նազարբաեւը, կապ ունի՞ Հայաստանի անդամակցության հետ, համաձա՞յն եք, թե՞ ոչ:

Ա. Մ.– Իհարկե, կապ ունի, այդտեղ շատ հստակ երեւաց, որ Եվրասիական միությունում ուղղակի Հայաստանի որեւէ շահ պաշտպանված չի, եւ նախկինում մեզ համոզում էին, որ այդտեղ մեր անվտանգության եւ Արցախի խնդիրն է պաշտպանության տակ վերցվելու, բայց պարզվեց, որ ոչ անվտանգության խնդիր կա, որովհետեւ Ռուսաստանը լայնամասշտաբ մինչեւ հիմա զինում է Ադրբեջանին, եւ ոչ էլ Արցախի խնդիր կա:
Ա. Ա.- Բայց, այնուամենայնիվ, Առեւտրի համաշխարհային կազմակերպության հետ հարաբերությունները եւ Եվրասիական միության հետ հարաբերությունները իրար հետ հակասության մեջ, կարծես թե, մտնում են, հետեւաբար այդ հարցը ակտուալ էր Աստանայում:

Ս.-Ֆ.- Ինձ համար ամենացավալին այն է, որ մի կողմից՝ օբյեկտիվորեն, մասամբ էլ` սուբյեկտիվ գործոններով պայմանավորված,՝արտաքին մեր քաղաքական գերատեսչությունը եւ մենք՝ ընդհանրապես, որպես իշխանություն, շատ քիչ ենք խոսում արտաքին քաղաքականության, մեր նպատակադրումների, հետապնդած նպատակների, քայլերի տրամաբանության մասին, եւ սա հասարակության շրջանում, նաեւ քաղաքական գործիչների մոտ երբեմն լրացուցիչ հարցեր է առաջացնում: Բայց մյուս կողմից` մենք բոլորս պետք է հասկանանք, որ տեղի են ունենում խորը գործընթացներ, եւ այդտեղ պարտադիր չէ, որ կարեւոր լինի այն, ինչ ասվում է կամ այն, ինչ երեւում է, որովհետեւ պետք է դեռ սպասել, տեսնել այդ գործընթացների հանգուցալուծումը:

Քննարկումն` ամբողջությամբ

 

Պատրաստեց Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Bac_2
«Դեմ առ դեմ» հաղորդաշարը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից: Սույն հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները և վերլուծությունները արտահայտում են մասնակիցների կարծիքը և հաստատված չեն Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18624։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30