«Ես խուլ եմ, իմ աշխատանքը գնահատում եմ 1000 դրամ»: Այս գրությունն ու իրենց ձեռքի պատրաստած խաչով «թզբեհը» լսողական խնդիրներ ունեցող տղաները մեկնում են հիմնականում թանկարժեք մեքենաների վարորդներին. ով կգնի՝ կգնի: Նրանք իրենց գործերը վաճառում են հենց փողոցի մեջտեղում՝ խոչընդոտելով երթեւեկությանը: Եթե այս երիտասարդների հաշմանդամության նպաստը արժանապատիվ ապրելուն բավականացներ, ապա նրանք գումար չէին վաստակի իրենց կյանքն ու առողջությունը վտանգելով:
Լուսանկարները՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
27.06.2014